Թելավիի մունիցիպալիտետի անտառում հրդեհ է
Թելավիի մունիցիպալիտետի անտառում հրդեհ է

Թելավիի մունիցիպալիտետի Արտանի գյուղից 16 կիլոմետր հեռավորության վրա անտառում հրդեհ է։ Հրդեհը հավանաբար այրում է անտառի ստորին շերտը, չոր տերեւներն ու խոտը։

Թելավիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սիմոն Մաիսուրաձեի խոսքով՝ հրդեհի օջախը գտնվում է ալպիական գոտում՝ գյուղից 4 ժամ հեռավորության վրա։ Ռելիեֆի պատճառով տեղ է հնարավոր միայն ոտքով հասնել։

«Հրդեհը նկատել ենք երեկոյան և տեղյակ պահել փրկարարներին։ Մենք մոբիլիզացված ենք։ Փրկարար ծառայությանը կմիանան գյուղից մինչև 20 կամավորներ։ Մենք մեկնելու ենք առավոտյան ժամը 7-ին»,- ասել է Մաիսուրաձեն։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։