Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոմոբիլային ճանապարհին արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոմոբիլային ճանապարհին արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, Թելավիի ճանապարհային վարչության ինժիներ, Թամազ Աբդուլաշվիլին:
«Գոմբորի լեռնանցքում ջերմաստիճանը -12 աստիճան է: Չնայած նրան, որ ինտենսիվորեն սպռվում է տեխնիկական աղը, ճանապարհի մակերեսի մեծ մասը սառեցված է: Հաշվի առնելով այն, որ գիշերային ժամերին գործում է պարետային ժամ, որոշվեց սահմանափակել երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտի համար: Այժմ տեխնիկան աշխատում է՝ Թելավի-Բակուրցիխե ուղղությամբ և ճանապարհի այս հատվածում սփռվում է տեխնիկական աղ: Դա կշարունակվի ամբողջ գիշեր»,- հայտարարել է Աբդուլաշվիլին: