Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանքի ավտոմոբիլային  ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունն արգելված է
Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանքի ավտոմոբիլային ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունն արգելված է

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Սագարեջո-Ուդաբնո-Դավիթ Գարեջի վանքի կմ20-կմ34 հատվածում բքի պատճառով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։