Թռիչքուղու վրա միմյանց են բախվել գերմանական և իսրայելական ավիաընկերությունների ինքնաթիռները։
Երկու մարդատար ինքնաթիռ իրար են բախվել Թել-Ավիվի թռիչքուղու վրա։ Ինչպես հայտնում է իսրայելական «Գալեյ Ցախալ» ռադիոկայանը, տուժածներ չկան։
Նրա տվյալներով` գերմանական «German Wings» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքուղուն բախվել է թռչել պատրաստվող իսրայելական «El Al» ավիաընկերության օդանավին։
«Թռիչքը հետաձգվել է, ուղևորներին հեռացվել են ինքնաթիռից։ Տուժածներ չկան»,–հաղորդել է ռադիոն։
Դատելով տեսանյութից, որը թողարկել են տեղական ԶԼՄ–ները` 2 ինքնաթիռի պոչային հատվածները վնասվել են։