Թեա Ծուլուկիանի. Ակնհայտ է սահմանադրական իրականությունը, որ Վրաստանի նախագահն իր որոշումներում ինքնուրույն է
Թեա Ծուլուկիանի. Ակնհայտ է սահմանադրական իրականությունը, որ Վրաստանի նախագահն իր որոշումներում ինքնուրույն է

Վրաստանի նախագահը Ռուռուայի հետ կապված ուներ շատ սկզբունքային դիրքորոշում,- այսպես է գնահատել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու որոշումը Գիորգի Ռուռուային համաներում շնորհելուց հրաժարվելու վերաբերյալ:

Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, նախագահի այս որոշումը մեկ անգամ ևս ընդգծում է այն ակնհայտ սահմանադրական իրականությունը, որը նշանակում է, որ Վրաստանի նախագահն իր որոշումներում ինքնուրույն է:

Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում համաներել Գիորգի Ռուռուային: «Երեք ամիս առաջ կայացրեցի ինձ համար շատ բարդ, հասարակության մի մասի համար դժվար հասկանալի կամ անընդունելի որոշում և համաներում շնորհեցի երկու մարդու: Այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ չէին, այլ հանցագործներ էին և ես նրանց համաներեցի: Այս երկրում քաղաքական բանտարկյալներ չկան»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: