Սալոմե Զուրաբիշվիլին չի համաների Գիորգի Ռուռուային
Սալոմե Զուրաբիշվիլին չի համաների Գիորգի Ռուռուային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում համաներում շնորհել Գիորգի Ռուռուային:

Այս մասին այսօր հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, չի պատրաստվում կրկնել նույնը, որն արել է Իրակլի Օքրուաշվիլիի և Գիգի Ուգուլավայի դեպքում:

«Երեք ամիս առաջ կայացրեցի ինձ համար շատ բարդ, հասարակության մի մասի համար դժվար հասկանալի կամ անընդունելի որոշում և համաներում շնորհեցի երկու մարդու: Այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ չէին, այլ հանցագործներ էին և ես նրանց համաներեցի: Այս երկրում քաղաքական բանտարկյալներ չկան: Համարեցի, որ այդ քայլը ճանապարհ կհարթեր սահմանադրական փոփոխությունների, ընտական օրենսգրքի բարեփոխման համար, որը կտաներ դեպի խաղաղ և արդար ընտրություններ: Այսօր ես նույնը չեմ կրկնի: Ինձ ուղղված հարցին կպատասխանեմ այսպես – ես այս անհատին համաներում չեմ շնորհի:

Այսօր կարևոր է, բոլորն սկսեն պատրաստվել ընտրությունների համար, որպեսզի այս ընտրություններով մեկ անգամ ևս հաստատենք երկրի կայուն ուղին դեպի ժողովրդավարություն: Սա է իմ գործունեության գլխավոր նպատակն այս երկրում և ես այդ ուղուց չեմ շեղվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Մինչ այդ, Վրաստանում ԱՄՆ-ի եսպան Քելլի Դեգնանը Ռուռուայի գործի վերաբերյալ հայտարարեց, որ համաներումը նախագահի իրավասությունն է:

Թբիլիսիի քաղաքային դատարանը անօրեն զենք գնելու-պահելու-կրելու մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ռուռուային մեղավոր էր ճանաչել և սահմանել 4 տարվա ազատազրկում:

Թողնել մեկնաբանություն