Թբիլիսիում խաչմերուկներում նախատեսվում է ներդնել ճանապարհային քառակուսիների ցանց՝ այսպես կոչված Yellow box

11:28, 07.10.2026
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հանձնարարությամբ, մայրաքաղաքի Տրանսպորտի և քաղաքաշինության զարգացման գործակալությունը, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, աշխատանքներ է սկսում քաղաքի խաչմերուկներում ճանապարհային քառակուսիների ցանցի (այնպես կոչված Yellow box) ներդրման ուղղությամբ։
Ինչպես այսօր մունիցիպալիտետի կառավարության նիստում հայտարարել է Կախա Կալաձեն, միջազգային պրակտիկայում սա ընդունված մեթոդ է այն տրանսպորտային հանգույցներում, որտեղ ավտոմեքենաների հոսքը մեծ է, և միայն լուսացույցով երթևեկության կարգավորումը բավարար չէ։
«Հավանաբար բոլորս, ովքեր ղեկին ենք, ականատես ենք եղել դեպքերի, երբ խաչմերուկում կանաչ լույս է վառվում, սակայն առաջ շարժվելն անհնար է, վարորդները միևնույն է փորձում են դուրս գալ խաչմերուկ, իսկ դրանով այլ ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների վարորդներին տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս, ինչն էլ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում բոլոր ուղղություններով։ Ամեն օր հանդիպում ենք երթևեկության նման արգելափակման, ինչին հետևում է շղթայական ռեակցիա և դառնում է խնդիր։ Ըստ այդմ՝ սա կարգավորման կարիք ունի։ «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում առկա է գրանցում այն մասին, որ լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում անգամ վարորդը չպետք է մտնի խաչմերուկ, եթե նա, հավանաբար, կանգ է առնելու և խոչընդոտելու է երթևեկությանը, սակայն դժվար է վարչարարությունը և օրենքի կիրառումը այս մասով»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա պարզաբանմամբ՝ նման խնդիրների լուծումը կարևոր է ճանապարհային անվտանգության տեսանկյունից։
«Միջազգային պրակտիկան ցույց է տվել, որ խաչմերուկներում շատ լավ է աշխատում ճանապարհային քառակուսիների ցանցը (այնպես կոչված Yellow box)։ Շատ երկրներում սա ընդունված մեթոդ է այն տրանսպորտային հանգույցներում, որտեղ մեծ է ավտոմեքենաների հոսքը և, լուսացույցով կարգավորմանը հակառակ, խնդրահարույց է խաչմերուկի հատումը։ Այս տեսակի խնդիրների լուծումը կարևոր է ճանապարհային անվտանգության տեսանկյունից։ Ըստ այդմ՝ ցանկանում եմ հանձնարարել մեր ծառայությանը՝ Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության զարգացման գործակալությանը, սկսել աշխատանքն այս հարցերի շուրջ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ։ Կարծում եմ՝ այս լուծումը կօգնի մեզ որոշ չափով թեթևացնել վարորդների տեղաշարժը»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետը խոսել է նաև վերջին տարիներին Թբիլիսիում մասնավոր ավտոմեքենաների քանակի ավելացման մասին և նշել, որ ըստ վիճակագրության՝ այսօր պիկ ժամին տեղաշարժվում է մինչև 900 000 ավտոմեքենա։
«Վերջին տարիներին Թբիլիսիում շատ է ավելացել ավտոմեքենաների քանակը, և քաղաքում տեղաշարժվելը, հատկապես կոնկրետ թաղամասերում և շրջաններում, խնդրահարույց է, և ունենք խցանումներ։ Եթե նայենք վիճակագրությանը, թե քանի ավտոմեքենա էր տեղաշարժվում, պայմանականորեն մինչև 2012 թվականը, դա մոտ 180 000 մասնավոր ավտոմեքենա էր, իսկ այսօր արդեն պիկ ժամին շարժվում է մինչև 900 000 ավտոմեքենա, ինչը շատ մեծ խնդիր է և լուրջ մարտահրավեր»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ երթևեկության բեռնաթափման ուղղությամբ սկսվել է մի շարք միջոցառումների իրականացում՝ «խելացի» լուսացույցների ներդրում, կոնկրետ խնդրահարույց տարածքների կարգավորում, ինչպես նաև ճանապարհային քառակուսիների ցանցի ստեղծում և այլն։

Նմանատիպ