Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ծրագրում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիբիրում ժանտախտի հետազոտական ինստիտուտի լաբորատորիայի աշխատակցի մահվան հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրում է քննարկել Սիբիրում ժանտախտի հետազոտական ինստիտուտի լաբորատորիայի աշխատակցի մահվան հարցը։
Թրամփի խոսքով՝ զրույցը տեղի կունենա «շատ շուտով»։
Լրագրողի հարցին, թե ինչ են հայտնում ԱՄՆ հետախուզական գործակալությունները տեղի ունեցածի վերաբերյալ, նախագահը հայտարարել է, որ այդ հարցի շուրջ «շատ խորը քննարկումներ են ընթանում։ Հավանաբար, այդ մասին տեղեկատվություն կունենանք վաղը»։
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտարարել էին, որ «տեղյակ են և ուշադիր հետևում են Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում թոքային ժանտախտի ենթադրյալ դեպքի մասին տարածված տեղեկատվությանը, որը հանգեցրել է մեկ մարդու մահվան»։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ դեպքի հետ կապված հանգամանքները դեռևս հաստատված չեն։