Թբիլիսիում, տաքսու վարորդները «Կայարանի հրապարակի» մոտ անցկացնում են բողոքի ցույց
Թբիլիսիում, տաքսու վարորդները «Կայարանի հրապարակի» մոտ անցկացնում են բողոքի ցույց

Թբիլիսիում, «Կայարանի հրապարակի» մոտ, «Լեյբորիստական կուսակցությունը» և տաքսու վարորդների մի մասը անցկացնում են բողոքի ցույց:

Ցուցարարները բողոքում են այն կանոնակարգերի դեմ, որոնք ենթադրում են մեքենաների սպիտակ վերաներկում և մեկ տարվա ընթացքում երկու անգամ տեխզննման անցում:

Տաքսու վարորդները հայտարարում են, որ ավտոմեքենաները դուրս են բերել լիզինգով, իսկ սեփականատերերը ավտոմեքենաները վերաներկելու իրավունք չեն տալիս:

Նրանց հայտարարությամբ, այնպես էլ ծանր սոցիալակն պայմաններում գտնվող քաղաքացիների համար լրացւոցիչ կանոնակարգը առավել բարդացնում է իրավիճակը:

Ակցիայի մասնակիցները երթով ուղևորվում են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ կանցկացնեն բողոքի ցույց:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին խոսել է տաքսիների ընթացիկ բարեփոխման մասին: Քաղաքապետը նշել է, որ լինելու է լիցենզիայի երկու տեսակ: Նրա խոսքով, A կատեգորիայի լիցենզիա ունեցող վարորդները պարտավոր են ունենալ սպիտակ ավտոմեքենա: Դրա հետ մեկտեղ, A կատեգորիայի լիցենզիա ունեցող տաքսու վարորդները մունիցիպալիտետից կստանան անվճար հատուկ լուսարձակներ: Ինչ վերաբերում է B կատեգորիայի լիցենզիա ունեցող վարորդներին, նրանք պարտականություն չունեն վերաներկել կամ լուսարձակ դնել ավտոմեքենային: Նրանք հնարավորություն ունեն միավորվել «Տաքսիֆայ» և «Ուբեր» համակարգում և այդ համակարգով սպասարկել մայրաքաղաքի բնակչությանը: