Թբիլիսիում, ՆԳՆ-ի մոտ ընթացող ցույցին երեք անձ ձերբակալվել է իրավապահի նկատմամբ անհնազանդության հոդվածով
Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ «Ամոթ է» և «Փոխիր» շարժման ցույցի բախման ժամանակ տարածքից դուրս բերված երեք անձինք ձերբակալված են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նկատի ունի իրավապահի նկատմամբ անհնազանդություն կամ անօրեն գործողության իրականացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում:
Թբիլիսիում «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները ներքին գործերի նախարարության մոտ անցկացնում են բողոքի ցույց: Նրանք պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:
Տեղում բախում է տեղի ունեցել, երբ ցույցի մասնակիցները փորձել
են փակել ճանապարհի երթևեկելի մասը: Իրապահները տարածքից դուրս
են բերել երեք անձի, այդ թվում, Զվիադ Կուպրավային: