Թբիլիսիում և շրջաններում անցկացվում է «Միասնության շղթա» ակցիան

17:14, 28.12.2024

Այսօր Թբիլիսիում և շրջաններում անցկացվում է «Միասնության շղթա» ակցիան։

Մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են մի քանի վայրերում՝ յոթ կամուրջների վրա, և միմյանց հետ կապվել «կենդանի շղթայով»։ Հանրահավաքի մասնակիցների թվում են տարբեր քաղաքական խմբերի, մասնագիտությունների ու ոլորտների ներկայացուցիչներ։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ այսօրվա հանրահավաքով ուզում են ցույց տալ, որ միասնական են իրենց պահանջներում՝ կոչ անելով կրկին անցկացնել ընտրություններ և ազատ արձակել հանրահավաքի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես միացել է «Միասնության շղթային» Զաարբրուկենի հրապարակում անցկացվող հանրահավաքին։

«Միասնության շղթա» հանրահավաքին ներկա են լեհ պատգամավոր Միխաու Վավրիկևիչը և լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավոր Դաինյուս Ժալիմասը։

Նմանատիպ