Թբիլիսիում դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով. Կախա Կալաձե
Թբիլիսիում դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով. Կախա Կալաձե

2018-2019 թվականներին դեղին ավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նոր, ժամանակակից, եվրոպական տիպի ավտոբուսներով: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի տրանսպորտային քաղաքականության շնորհանդեսին:

«Շնորհակալություն վարչապետին՝ աջակցության համար, քանի որ այս ամենը կապված է բավականին մեծ գումարների հետ: Այսօր գերակշռում է դեղին ավտոբուսների քանակը, սակայն հավաստիացնում եմ, որ 2019 թվականին մենք կունենանք նոր, ժամանակակից, եվրոպական տիպի ավտոբուսներ: Սա անցյալ է և մենք ցանկանում ենք ավելի լավ ապագա, որպեսզի իրապես փոխենք առկա իրավիճակն այս ուղղությամբ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: