Թբիլիսիում, Ամաշուկելիի փողոցում, որտեղի տեղի էր ունեցել պայթյուն, ընթանում են քննչական գործողություններ (ֆոտո)

Թբիլիսիում, Ամաշուկելիի փողոցում մինչ այժմ ընթանում են քննչական գործողություններ:

Տեղում գտնվում են քննչական մարմնի վերահսկողության ծառայության ներկայացուցիչները: Նրանց խոսքով, ընթանում է քննություն և դեռևս հայտնի չէ, կոնկրետ ինչն է դարձել պայթյունի պատճառ:

Պայթյունը տեղի էր ունեցել Ամաշուկելիի փողոցում, բենզալցակայանում՝ հունիսի մեկին: Տուժել էր մեկ անձ: Պայթյունի հետևանքով տուժած տղամարդու վիճակը կայուն է: