Թբիլիսին հյուրընկալում է Եվրոնեսթի խորհրդարանային վեհաժողովի հերթով 8֊րդ նստաշրջանը

Դեկտեմբերի 8֊10֊ը Թբիլիսին հյուրընկալում է Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթով 8֊րդ նստաշրջանը, արևելյան գործընկերության ապագա ծրագրեր թեմայով։

Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցելու են եվրախորհրդարանի և արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների անդամներ։

Նստաշրջանի շրջանակներում մասնակիցները քննարկելու են ՝ էներգոանվտանգությանը, արևելյան գործընկերության ապագա ծրագրերին, աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև Եվրամիության և արևելյան գործընկերության երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նստաշրջանը իր աշխատանքը սկսելու է դեկտեմբերի 9֊ին և այն բացելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն։ Մասնակիցներին խոսքով դիմելու են նաև Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Կլարա Դոբրևը, Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ, Եվրախորհրդարանի անդամներ՝ Անդրիուս Կուբիլիուսը և Իվան Կրուլկոն։

Վեհաժողովը տնտեսական ինտեգրման, սոցիալ֊քաղաքական և էներգոանվտանգության հարցերով ընդունելու է բանաձև։

Վեհաժողովը իր աշխատանքը ավարտելու է դեկտեմբերի 10֊ին, վեհաժողովի փոխնախագահներ֊ Անդրիուս Կուբիլիուսի և Իվան Կրուլկոյի մամուլի ասուլիսով։