Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հուշագրի պայմանները խախտելու մեջ

15:21, 09.07.2026

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հուշագրի պայմանները խախտելու մեջ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։

Նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ և ընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև նշել է, որ Իրանն ամեն ինչ կանի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։

Իրանը կեղծ մեղադրանք է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա։ Այն նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ նա Իրանի առաջնորդներին սրիկաներ է անվանում։

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություն է կատարել, քանի որ ռմբակոծել է մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ երկու երկաթուղային կամուրջ։

Միացյալ Նահանգներում էլ հայտարարել են, որ Իրանն ինքն է խախտել համաձայնագրի պայմանները, երբ հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական հանցում գրել է․ «Այսօրվա հարվածը պատասխանն է երեկ նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումների, եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի կվատանա»։

Նմանատիպ