Աբբաս Արաղչի. Իրանը քննարկում է գաղափարներ, որոնք կարող են Հորմուզի նեղուցի բացման թևօրյա ծրագիրն ավելի կարճ ժամկետներում գործարկել և ԱՄՆ-ի հետ առկա հակամարտությունն ավարտել

21:47, 29.10.2026
«Մեր քաջարի զինված ուժերը լիարժեք պատրաստվածության մեջ են հայրենիքը պաշտպանելու համար, սակայն Իրանը դեռևս դիվանագիտությանը հաջողության հասնելու շանս է տալիս», – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչիի խոսքով՝ Իրանը քննարկում է գաղափարներ, որոնք կարող են ապահովել Հորմուզի նեղուցի բացման թեօրյա ծրագրի իրականացումն ավելի կարճ ժամկետներում և ԱՄՆ-ի հետ առկա հակամարտության ավարտը։
«Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ քննարկելու գաղափարներ, որոնք կապահովեն մեր «7-օրյա ծրագրի» իրականացումը մեկ շաբաթից ավելի կարճ ժամկետում», – նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերաբացումը կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան նախատեսված էր սեպտեմբերին Իրանի կողմից ներկայացված «7-օրյա ծրագրով»։
Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին փոխանցված առաջարկի համաձայն՝ այն դեպքում, եթե Թեհրանի պայմաններն ընդունվեն, նա վերաբացելու է Հորմուզի նեղուցը և Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու է մեկ շաբաթում։

Նմանատիպ