Բարսելոնայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է, անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով հայտարարվել է ուժեղացված պատրաստվածության դրություն

14:42, 09.07.2026

Բարսելոնայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել․ այս մասին հաղորդում է «Euronews»-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսպանիայում տապի նոր ալիք է, օդի ջերմաստիճանը հասնում է 40,5 աստիճանի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրի պատմության մեջ։

Իշխանություններն ուժեղացված պատրաստվածության (արտակարգ) դրություն են հայտարարել Բարսելոնայում անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով։

Օդերևութաբանների խոսքով՝ բարձր ջերմաստիճանը կպահպանվի առնվազն ևս երեք օր։

Նմանատիպ