Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի դեսպանի հետ
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցզյանի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ հանդիպմանը նշվել է, որ Վրաստան-Չինաստան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
«Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական գործընկերությունից մինչև համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակ՝ որպես երկու երկրների միջև համագործակցության նոր փուլ։
Շալվա Պապուաշվիլին ուշադրություն է հրավիրել նաև Չինաստան կատարած իր պաշտոնական այցի կարևորության և անցկացված արդյունավետ հանդիպումների վրա։
Կողմերը քննարկել են աճող միջխորհրդարանական համագործակցությունը։
Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունների մասին, քննարկվել են տարածաշրջանային քաղաքականության հարցեր և ընդգծվել է կապվածության (տրանսպորտային-լոգիստիկ) ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը։
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստան-Չինաստան հարաբերությունների խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։