Թբիլիսիի օդանավակայանում ավիատոմսերն ավելի թանկ են, քան Բարսելոնայում. Ryanair-ի ներկայացուցիչ
Ryanair ավիաընկերություն այս փուլում չի նախատեսում մուտք գործել Վրաստան, իսկ դրա պատճառ է անվանում Թբիլիսիի օդանավակայանում առկա բարձր սակագները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ընկերության ուղղությունների զարգացման ղեկավար Նիլ Օկոները, ով մասնակցում է «CONNECT 2018» ավիացիոն ֆորումին:
«Նախորդ իշխանության կողմից թույլ է տրվել սխալ, երբ Թբիլիսիի օդանավակայանը փոխանցվել է կոնկրետ ընկերության և սահմանվել են շատ բարձր սակագներ: Այսպիսի սակագներ նույնիսկ Բարսելոնայում չկան, չնայած նրան, որ Թբիլիսիում կա միայն 3 միլիոն ուղևոր: 40-50 ուղղություններից դեպի Եվրոպա իրականացվում է 10-ից պակաս չվերթ»,- նշել է Օկոները:
Իռլանդական ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ չվերթներ սկսելու մասին որոշումը Ryanair կկայացնի այն բանից ելնելով, թե որտեղ կլինեն առավել մրցունակ ծախսեր: