Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլի ուղղությամբ ծրագրված չվերթը հետաձգվել է մի քանի ժամով
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլի ուղղությամբ ծրագրված չվերթը հետաձգվել է մի քանի ժամով

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլի ուղղությամբ ծրագրված չվերթը հետաձգվել է մի քանի ժամով:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են ուղևորները, նրանց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ասել են, որ մառախուղի պատճառով «Թուրքիշ Աիրլայնս» ավիաընկերությունը չի կատարել Ստամբուլ-Թբիլիսի չվերթը:

Առաջին ալիքը կապ է հաստատել օդանավակայանի վարչության հետ, որտեղից հայտնել են, որ չվերթի հետաձգումը կապված է եղել Ստամբուլի օդանավակայանում ստեղծված տեխնիկական պատճառների հետ, այլ ոչ թե մառախուղի և, որ չվերթը կատարվելու է ժամը 12:00-ին: