Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ
Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ

Թբիլիսիի քաղաքային դատարանը, զենքի ապօրինի գնում-պահպանում-կրում մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ռուռուային թողել է բանտարկության մեջ: Դատավորը չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Գիորգի Ռուրուայի փաստաբանները պահանջում էին մեղադրյալին ազատ արձակել 10 000 լարիի գրավի դիմաց:

Գիորգի Ռուռուան ձերբակալվել է նախորդ տարվա նոյեմբերի 18-ին: Հետաքննությունը Ռուռուային մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցանքի մեջ, որը նշանակում է զենքի ապօրինի գնում, պահպանում և կրում: