Գիորգի Ռուռուային դատապարտել են չորս տարով ազատազրկման
Գիորգի Ռուռուային դատապարտել են չորս տարով ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը զենքի անօրեն գնում֊պահպանում֊կրում մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ռուռուային ճանաչել է մեղավոր և դատապարտել է չորս տարի ազատազրկման։

Որոշումը կայացրել է քաղաքային դատարանի դատավոր, Վալերիան Բուգիանաշվիլին։

Գիորգի Ռուռուային ձերբակալել էին 2019 թվականի նոյեմբերի 18֊ին։ Հետաքննությունը նրան մեղադրում էր Վրաստանի ՔՕ 236֊րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցանքի մեջ։