Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ցույցին իրավապահների հետ տեղի է ունեցել բախում, ձերբակալված է չորս մարդ
Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց «Ռազմավարություն Աղմաշենեբելի» շարժման բողոքի ցույցին իրավապահների ու ցուցարարների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ և ֆիզիկական առճակատում: Հավաքի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու:
«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ներկայացուցիչները բողոքում էին պաստառների փակցման ժամանակ իրենց կուսակցության անդամներին տուգանելու դեմ և պահանջում էին տուգանքների չեղարկում:
Ինչպես հայտարարել է Գիորգի Վաշաձեն, քանի դեռ ձերբակալվածները չեն ազատվի, նրանք չեն ցրվի:
Միաժամանակ, Վաշաձեն իրավապահներին սադրիչներ է անվանել:
«Գումար սարքող երազանքի կառավարությունը հոգեվարքի մեջ է, և այդ պատճառով դուք այսպես եք վարվում: Բոլորդ անամոթ եք: 31-ին դուք նույնպես կազատվեք շղթաներից, որոնք ձեզ վրա են դրել այս անբարեխիճ մարդիկ և դուք կամանչեք ձեր արարքներից»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, չորս անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, ինչը ենթադրում է իրավապահ մարմինների աշխատողի օրինական պահանջին անհնազանդություն կամ նրա դեմ անօրինական գործողություն: