Եթե բանակցություններն ավարտվեն համաձայնությամբ, ընդդիմադիր կուսակցությունները կմասնակցեն հետաքննչական հանձնաժողովի աշխատանքին. Սերգո Չիխլաձե

15:29, 09.03.2021

«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ, Սերգո Չիխլաձեն հայտարարել է, որ ընտրությունների կապակցությամբ ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի աշխատանքին, ընդդիմադիր կուսակցությունները կմասնակցեն միայն այն դեպքում, եթե վեց կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի:

Նրա խոսքով, հանձնաժողովին առանց համաձայնության մասնակցության մասին խոսք չկա:

««Ռազմավարություն Աղմաշենեբելին» և այլ ընդդիմադիր կուսակցությունները կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, եթե բանակցություններն ավարտվեն Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ երկու կողմերի կողմից հաստատված վեց կետերի համաձայնությամբ: Առանց բանակցությունների և համաձայնության ոչ մի հանձնաժողովի մասին խոսք չկա», – ասել է Սերգո Չիխլաձեն:

Նմանատիպ