Էկա Կուպատաձեն դիմում է Եկատերինա Իվանիշվիլիին. «Հավատում էի, որ անպատասխան չեք թողնի, դատախազությունը լիարժեք պատրաստակամություն ունի քրեական հետապնդում սկսելու, և հուսով եմ՝ նրանց չեն խոչընդոտի իրենց լիազորությունների իրականացման գործում»

18:07, 30.06.2026

Սպանված ուսուցիչ Գիգա Ավալիանիի մայրը՝ Էկա Կուպատաձեն, սոցիալական ցանցում արձագանքել է Բիձինա Իվանիշվիլիի կնոջ՝ Եկատերինա Իվանիշվիլիի (Խվեդելիձե) նամակին։

«Հավատում էի, որ անպատասխան չէիք թողնի, տիկին Եկատերինա։

Իմ անմեղ որդուն գազանաբար սպանեցին։ Եթե չլինեին Նիա Իմնաձեն և/կամ Գիորգի Մալանիան, այսօր Գիգա Ավալիանին ողջ կլիներ։ Գործում առկա են բազմաթիվ ուղղակի թե անուղղակի ապացույցներ, դատախազությունը լիակատար պատրաստակամություն ունի քրեական հետապնդում սկսելու, և հուսով եմ, որ նրանց չեն խոչընդոտի իրենց լիազորությունների մեջ։

Ճշմարտությունն ակնհայտ է, մնացել է ամենակարևորը՝ արդարադատությունը։

Երջանիկ մայր ծերացեք, տիկին Եկատերինա»,- գրում է Էկա Կուպատաձեն։

Ի գիտություն՝ սպանված ուսուցիչ Գիգա Ավալիանիի մայրը՝ Էկա Կուպատաձեն, երեկ գտնվում էր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ և դիմել էր նրա կնոջը՝ Եկատերինա Իվանիշվիլիին։ Այսօր Եկատերինա Իվանիշվիլին պատասխանել է Էկա Կուպատաձեի դիմումին։

Նմանատիպ