Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի լրատվությամբ, կորոնավարակով վարակված հիվանդների վիճակը կայուն է
Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի լրատվությամբ, կորոնավարակով վարակված հիվանդների վիճակը կայուն է

Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի լրատվությամբ, կորոնավարակով վարակված հիվանդների վիճակը կայուն է:

Ըստ նրա, ինֆեքցիոն հիվանդանոցում ներկայումս գտնվում է 41 մարդ:

«Երեկ 29 հիվանդ հետազոտվել է երկու փուլով, 28-ի դեպքում ստացել ենք բացասական պատասխան, միայն մեկ պատասխան էր դրական: Այս մեկ հիվանդը ավելացել է այն 14-ին և դարձել 15: Դրանից հետո մեկ ընդունել ենք ութ հիվանդի, որոնց մոտ հաստատվել է կորոնավարակ, այս փուլում հաստատվել է 23 դեպք: Ասեմ, որ միայն մեկ հիվանդի վիճակն է ծանր, մնացած հիվանդների առողջական վիճակը կայուն է», – ասել է Մարինա Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է կորոնավարակով վարակված երեխայի վիճակին, Էզուգբաիան ասել է, որ երեխայի մոտ հիվանդությունը անցնում է թեթև ձևով և նրա վիճակը նույնպես կայուն է: