Թբիլիսիի բուսաբանական այգում կանցկացվի «Արի այգի մայրիկիդ հետ» խորագրով միջոցառումը

Վրաստանի ազգային բուսաբանական այգու տոնական տարածքում այսօր կանցկացվի «Արի այգի մայրիկիդ հետ» խորագրով միջոցառումը:

Թբիլիսիի քաղաքապետարանում հայտարարում են, որ միջոցառման շրջանակներում կանցկավի Նինո Չակվետաձեի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, Բերի Անդրիայի հիմնադրամի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք և Զալիկո Սուլակաուրիի նկարչության դասը: Հյուրերին Show-Time-ը կառաջարկի ժամանցային ծրագիր:

Միջոցառումը հյուրերին կընդունի 12:00-ից մինչև 18:00-ն:

Վրաստանում այսօր, մարտի 3-ին, նշվում է Մայրերի օրը: