Թբիլիսիի բոլոր 10 ընտրատարածքներում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին - ԿԸՀ-ի նախնական տվյալներ
Թբիլիսիի բոլոր 10 ընտրատարածքներում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին - ԿԸՀ-ի նախնական տվյալներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Թբիլիսիի բոլոր 10 ընտրատարածքներում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշված է ԿԸՀ-ի կայքէջում հրապարակված տեղեկությունում, այս պահի դրությամբ 3705 ընտրատեղամասից հաշվել են 3694-ը, որ ընտրաեղամասերի 99.7%-ն է:

Թբիլիսիի բոլոր 10 ընտրատարածքների տվյալներն այսպիսին են:

Մթածմինդա. Գրիգոլ Վաշաձե – 35, 66 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 64,34 %;

Վակե. Գրիգոլ Վաշաձե – 33,95 %,Սալոմե Զուրաբիշվիլի66,05 %;

Սաբուրթալո. Գրիգոլ Վաշաձե – 34,39 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 65,61 %;

Կրծանիսի. Գրիգոլ Վաշաձե – 40,43 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 59,57 %;

Իսանի. Գրիգոլ Վաշաձե – 43,06 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 56,94 %;

Սամգորի. Գրիգոլ Վաշաձե – 43,59 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 56,41 %;

Չուղուրեթի. Գրիգոլ Վաշաձե – 36,63 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 63,37 %.

Դիդուբե. Գրիգոլ Վաշաձե – 35,02 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 64,98 %;

Նաձալադևի. Գրիգոլ Վաշաձե – 38,26 %, Սալոմե Զուրաբիշվիլի – 61,74 %;

Գլդանի. Գրիգոլ Վաշաձե – 43,26 %, Սալոմե Զուրաբիշվիլի 56,74 %.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պահի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 59.6%-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 40.4%: