Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները փակվեցին 10 օրով
Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները փակվեցին 10 օրով

Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները փակվեցին 10 օրով:

Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արգելվել է Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի ելքը և մուտքն այն անձանց համար, ովքեր գրանցված չեն այս քաղաքներում:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, այս քաղաքներից դուրս գալու սահմանափակումը գործարկվելուց հետո (հաշվի առնելով պարետային ժամը) կարող են միայն այլ մունիցիպալիտետներում գրանցված անձինք՝ գրանցման վայր վերադառնալու նպատակով:

Վրաստանի կառավարությամբ որոշմամբ, նշված սահմանափակումը չի վերաբերում.

✓ Բժշկական հաստատության աշխատակիցներին՝ աշխատանքի ժամանակ տեղաշարժվելիս

✓ Միջազգային և տեղի բեռնափոխադրումներին

✓ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ծառայողական երթևեկության ժամանակ

✓ Մեղադրյալների/կալանավորների փոխադրմանը

✓ Դրամական միջոցների, թանկարժեք մետաղների փոխադրմանը

✓ Էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի մատակարարման, հեռուստահաղորդակցության, փոստային և մնացորդների կառավարման հետ կապված տեղաշարժին

✓ Լրագրողական գործունեության իրականացման նպատակով տեղաշարժին

✓ Սգո ծառայություն մատուցելու նպատակով տեղեշարժին

✓ Միջազգային կազմակերպությունների մարդասիրական նպատակներով տեղաշարժին

✓ Մասնավոր անվտանգության գործունեության իրականացմանը

✓ Հանրային հաստատությունների և այս որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին: