Թաիլանդում այրվել է Մյանմարից միգրանտներին տեղափոխող ավտոբուսը, կա 20 զոհ։
Reuters–ի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել են 47 ուղեւորներ։ Հրդեհը բռնկվել է ավտոբուսի սրահում։ Վարորդի խոսքով, ինքը տեսել է, թե ինչպես է ավտոբուսի մեջտեղում կրակ բռնկվել, որն արագ տարածվել է։ Հրդեհի պատճառն անհայտ է։