«Տեսլա» ընկերությունը 1,5 մլրդ. դոլար է ներդնելու Բիթկոյնում

21:54, 08.02.2021

Ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկի ավտոմոբիլային «Տեսլա» ընկերությունը 1,5 մլրդ. դոլար է ներդնելու Բիթկոյնում:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը: Բացի այդ, ընկերությունից հայտնել են, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի «Տեսլա» մակնիշի մեքենաներ և այլ ապրանքներ գնել «Բիթկոյն» վիրտուալ արժույթով:

«Տեսլայի» հայտարարությունից հետո, «Բիթկոյն»-ի գինն աճել է 12 տոկոսով և գերազանցել ռեկորդային նշանը ՝ 44 000 դոլարը:

Նմանատիպ