Տեղաշարժման սահմանափակման հնարավոր մեղմացման հարցը համակարգող խորհուրդը կքննարկի այսօրվա նիստում
Տեղաշարժման սահմանափակման հնարավոր մեղմացման հարցը համակարգող խորհուրդը կքննարկի այսօրվա նիստում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ուշադիր հետևում են երկրում համավարակային իրավիճակին:

Նրա խոսքով, Համակարգող խորհուրդը այսօր կքննարկի տեղաշարժման սահմանափակումների հնարավոր մեղմացման հարցը:

«Կառավարության նիստից հետո կունենանք համակարգող խորհրդի նիստ: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք համավարակային իրավիճակին, Առողջապահության նախարարության համակարգն արդյունավետորեն կառավարում է իրավիճակը: Ինչպես գիտեք, ամռան գալուն պես երկրում զբոսաշրջիկների հոսքն աճում է: Կարևոր է, որ կառավարությունը համարժեք պատասխան տա Վրաստան զբոսաշրջիկների հոսքին: Մենք շատ բողոքներ ենք լսում, որ տեղաշարժման սահմանափակումը շատ նյարդայնացնող է: Մենք կքննարկենք այդ հարցը, համապատասխան որոշումներ կկայացնենք, համաձայն Առողջապահության նախարարության առաջարկությունների», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: