Տեղական մամուլի լրատվությամբ, Սիրիայում իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհեր չկան
Սիրիայում իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհեր չկան,- այս հայտարարությունը արվել է Սիրիայի բանակում: Լրատվությունը տարածում է SANA գործակալությունը:
«Սիրիայի նկատմամբ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհեր չկան, վնասը միայն նյութական է»,-հայտարարել են Սիրիայում:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացրած ավիահարվածին արձագանքել են Չեխիայում: Տարածված լրատվությամբ, Չեխիայի կառավարությունը աջակցում է դաշնակիցներին:
The Jerusalem Post-ը վստահելի աղբյուրին հենվելով գրում է, որ Իսրաելի կառավարությունում գտնում են, որ ավիահարվածների պատճառը, Ասադի կողմից հաղթահարված «Կարմիր Գծերն են»:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan