Ռուսաստանը հնարավոր է Սիրիայի և այլ երկրների համար, քննարկի С-300 տիպի հրթիռային համակարգի մատակարարման հարցը. Ռուս գեներալ
Ռուսաստանը հնարավոր է Սիրիայի և այլ երկրների համար, քննարկի С-300 տիպի հրթիռային համակարգի մատակարարման հարցը. Ռուս գեներալ

Ռուսաստանը հնարավոր է Սիրիայի և այլ երկրների համար, քննարկի С-300 տիպի հրթիռային համակարգի մատակարարման հարցը,-այս մասին գեներալ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, Սիրիայի վրա ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից իրականացրած կոորդինացված հրթիռային հարվածների կապակցությամբ:

Նրա խոսքերով, Սիրիայում Միացյալ Նահանգների գործողությունները նպատակաուղղված են տարածաշրջանում ապակայունացման առաջացմանը: Գեներալի խոսքերով, այս պահին Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում հանդարտություն է:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: