Առաքելությունը կատարված է. Դոնալդ Թրամփ
Առաքելությունը կատարված է. Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում մեկնաբանել է Սիրիայի հրթիռակոծումը՝ այն «հրաշալի իրագործված» անվանելով:

«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած խելամտության ու նրանց հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»,-գրել է նախագահը:

Դրան հաջորդել է Թրամփի մեկ այլ գրառում, որում նախագահը գովաբանում է ամերիկացի զինվորականներին: Նրա խոսքերով, այն բանից հետո ինչ պաշտպանության վրա կծախսվի միլիարդավոր դոլարներ, ԱՄՆ-ի զինված ուժերը աշխարհում համարժեքը չեն ունենա:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: