Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի վրա հարձակման արդյունքում էականորեն ոչ մի կարևոր օբյեկտ չի վնասվել
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի վրա հարձակման արդյունքում էականորեն ոչ մի կարևոր օբյեկտ չի վնասվել

Իրանի պետական ​​լրատվամիջոցները, Իսպահան գավառի վրա հարձակումից հետո հայտնում են, որ տարածաշրջանի բոլոր օբյեկտներն ապահովված են, այդ թվում՝ միջուկային կարևոր օբյեկտները։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը՝ հենվելով իրանական լրատվամիջոցների վրա, հարձակումն էապես չի վնասել Իսպահանի մոտ գտնվող ոչ մի կարևոր օբյեկտ։

բացի այդ, պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ հակառակորդի ինքնաթիռը չի մտել Իրանի օդային տարածք։

Չնայած ամերիկացի պաշտոնյաների հաստատմանը, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի ուղղությամբ, Իսրայելը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Տեղեկության համար՝ Իսրայելն առավոտյան հրթիռային հարված է հասցրել Իրանին։ Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են տեղեկությունը։