Ծովային տրանսպորտի գործակալությունը հաստատում է ծովահենների կողմից վրաց նավաստիի առևանգումը
Ծովային տրանսպորտի գործակալությունը հաստատում է ծովահենների կողմից վրաց նավաստիի առևանգումը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը հաստատում է ծովահենների կողմից վրաց նավաստիի առևանգման փաստը:

Ինչպես ասված է գործակալության լրատվության մեջ, ճշտվել է տարածված լրատվությունը, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ին Տոգոյի ժամանակով ժամը առավոտյան երեքին, զինված անձինք հարձակվել են Հունաստանի դրոշի ներքո լողացող նավի վրա:

Նրանց հաղորդմամբ, հարձակման ժամանակ անձնակազմի 24 անդամից ծովահենները առևանգել են 4-ին, Հունաստանի, Ֆիլիպինների և Վրաստանի քաղաքացիների:

«Նավը այս պահին գտնվում է Տոգոյի Լոմես քաղաքի նավահանգստում: Լրատվությունը ստանալուն պես հավելյալ տեղեկություն ստանալու համար միջազգային տրանսպորտի կազմակերպության միջոցով կապ ենք հաստատել նավատիրոջ ընկերության հետ: Նրանք հաստատել են Վրաստանի քաղաքացու առևանգման փաստը: Բացի այդ նշվել է, որ նրանք աշխատում են անձնակազմի անդամներին ազատելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ նրանք սպասում են ծովահանների կողմից կապի դուրս գալուն, որը ընկերության ներկայացուցիչների խոսքով սովորաբար տեղի է ունենում առևանգումից երկու-երեք օրվա ընթացքում:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը և արտաքին գործերի նախարարությունը համատեղ աշխատում են բոլոր հնարավոր ալիքներով Վրաստանի քաղաքացուն գերությունից ազատելու համար»,-ասված է հայտարարության մեջ: