Նիգերիայում ծովահենները առևանգել են 10 նավաստու, որոնցից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են
Նիգերիայում ծովահենները առևանգել են 10 նավաստու, որոնցից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են

Նիգերիայում ծովահենները առևանգել են 10 նավաստի, որոնցից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են: Դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել ծովային տրանսպորտի գործակալությունը:

«Ապրիլի 30-ին Նիգերիայի հատուկ տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո լողացող նավի վրա:

Առևանգված 10 նավաստիներից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են: Նավի վրա մնացած չորս նավաստիներին, որոնք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, վտանգ չի սպառնում:

Ծովային տրանսպորտի գործակալությունը ակտիվ կապի մեջ է նավի ղեկավար ընկերության հետ, որը համարվում է շատ հեղինակավոր ընկերություն: Մենք արդեն հանդիպել ենք ընտանիքի անդամների հետ և նրանց տեղեկացրել կատարվածի մասին:

Այս պահին ձեռնարկվել են բոլոր համապատասխան միջոցները: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության  ծովային տրանսպորտի գործակալությունը և արտաքին գործերի նախարարությունը համատեղ աշխատում են նավատեր ընկերության և գործին ներգրավված բոլոր կողմերի հետ,  ժամանակին և անվտանգ կերպով վրաց նավաստիներին ազատելու համար:

Վրացի նավաստիների անվտանգությունից ելնելով կոչ ենք անում ձեզ ոչ մի տեղեկատվություն չհաղորդել լրատվամիջոցների միջոցով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: