«Reuters». Պակիստանում զինված անձինք առևանգել են 14 մարդու, իսկ անուհետև սպանել

Պակիստանում զինված անձինք առևանգել են 14 մարդու, իսկ անուհետև սպանել: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Հարձակումն իրականացվել է Կենտրոնական Ասիայի հարավ-արևմուտքի մասում:

Միջազգային լրատվական գործակալության տեղեկությամբ, զինված տղամարդիկ հարձակվել են մի քանի ուղևորատար ավտոբուսի վրա: Նրանք տարբեր ավտոմեքենաներից 14 ուղևորի վերցրել են գերի և հարձակման վայրից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա սպանել:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: