Տարածվում է տեղեկություն, որ Գիորգի Քոբուլիան լքում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը
Գիորգի Քոբուլիան լքում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկություն է տարածում «Իմեդի» հեռուստաընկերությունը:
«Իմեդի»-ի տեղեկությամբ, Քոբուլիան այսօր հեռանալու է պաշտոնից, վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն կայացրել է նշված որոշումը:
Դրա հետ մեկտեղ, լրագրողներն այսօր Քոբուլիային հարցրել են, նախատեսվում են, թե ոչ թիմում փոփոխություններ և նրա պաշտոնից հեռանալը, որի մասին նա հայտարարել է, որ նշված որոշումները կայացնում է վարչապետը:
«Այդ առնչությամբ հարցեր մի ուղղեք ինձ: Դրա համար գոյություն ունի վարչապետ, ով կայացնում է նման որոշումներ և կարող եք դիմել նրան»,- հայտարարել է Քոբուլիան:
Գիորգի Քոբուլիան Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսին: