Գիորգի Քոբուլիան աշխատանքային այցով մեկնում է Բուլղարիա
Գիորգի Քոբուլիան աշխատանքային այցով մեկնում է Բուլղարիա

Ապրիլի 4-5-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան մեկնելու է Բուլղարիա, որտեղ հանդիպումներ է անցկացնելու երկրի կառավարական և բիզնես-օղակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու՝ երկու երկրների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքին:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում, նախատեսված են Գիորգի Քոբուլիայի հանդիպումները Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաև տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարարի հետ: Ապրիլի 5-ին անցկացվելու է Վրաստան-Բուլղարիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են երկկողմ համագործակցության առանձին ուղղությունները և ապագա հեռանկարները:

Նրանց տեղեկությամբ, նախատեսված է հանձնաժողովի նիստի արձանագրության ստորագրություն: