Եթե որևէ մեկը ցանկանում է այնպես ներկայացնել, որ «Ազգային շարժման» ժամանակ ժողովուրդը այնքան աղքատ չէր, որքան հիմա, դա սուտ է. Գիորգի Քոբուլիա

15:31, 25.12.2018

Ես չեմ ասել, որ ժողովուրդը կարիքի մեջ չէ, ես ասացի, որ շատ են կարիքի մեջ, սակայն ոչ ավելի շատ, քան «Ազգային շարժման» ժամանակ,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան՝ խորհրդարանի բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին, որտեղ պատգամավորները նրան հարցեր են ուղղել նշված հարցի առնչությամբ:

Քոբուլիայի խոսքով, շատ ցավալի է, որ շատերը չհասկացան, թե ինչ էր ինքը գոյություն ունի տեսագրություն, որը հնարավոր է դիտէլ:

Նախարարի մեկնաբանմամբ, նա ասաց, որ Վրաստանում կա ահավոր աղքատություն և ժողովուրդը թշվառության մեջ: Նա նաև նշել է, որ նրանց վիճակը չի թեթևանում նրանից, որ այսօր այդքան աղքատ չեն, որքան երեկ:

«Եթե ձեզանից որևէ մեկը ցանկանում է այնպես ներկայացնել, որ «Ազգային շարժման» ժամանակ ժողովուրդը այնքան աղքատ չէր, որքան հիմա, դա սուտ է»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

Նմանատիպ