Կորեայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիրը ստորագրելով բիզնեսի համար բացում ենք նոր հնարավորություններ. Գիորգի Քոբուլիա

Կորեայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիրը ստորագրելով բիզնեսի համար բացում ենք նոր հնարավորություններ,-այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Գիորգի Քոբուլիան հայտարարել է Վրաստանի և Հարավային Կորեայի հանրապետության միջև տնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նրա խոսքերով, համաձայնագիրը լինելու է ևս մեկ աջակից գործոն, արտաքին առևտրական շրջանառությունը աճեցնելու և առևտրա-տնտեսական համագործակցությունը խորացնելու տեսանկյունից:

Սեուլ Գիորգի Քոբուլիայի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի և Կորեայի միջև ձևակերպվել է տնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնություն: Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար, Գենադի Արվելաձեն և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար, Լի Տաե Հոն:

Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, համաձայնագրով ստեղծվելու է երկկողմ միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողով, որը քննարկելու է երկկողմ հարաբերություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Բացի այդ որոշվել է, որ  երկրները սկսելու են բանակցություններ, ներդրումային համաձայնագրի ստորագրման նպատակով: նախարարի խոսքերով կորեական ընկերությունները ներդրում են կատարել Վրաստանի էներգետիկ համակարգում և դա շատ կարևոր է:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, 2007-2017 թվականներին Վրաստանում իրականացվել է մոտ 97 մլն. դոլարի ներդրում: 2018 թվականի երեք կվարտալում այդ ցուցանիշը կազմել է մոտ 39 մլն. դոլար: