Սվեն Միքսերը և Մարինա Կալիուրանդը տարածում են համատեղ հայտարարություն – Անհրաժեշտ է, վրաց ժողովրդի օրինական ձգտումները վեր լինեն ցանկացած քաղաքական կարծիքներից
Եվրախորհրդարանականներ Սվեն Միքսերը և Մարինա Կալիուրանդը համատեղ հայտարարություն են տարածել, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, անհրաժեշտ է, որ վրաց ժողովրդի օրինական ձգտումները լինեն ցանկացած քաղաքական կարծիքից:
«Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը և Վրաստանի կառավարությանը, ինչպես նաև ընդդիմադիր խմբերին, անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական լարվածությունը լիցքաթափելու և քաղաքական ճգնաժամը լուծելու ուղղությամբ, որը էլ ավելի է սրվել «Միասնական ազգային շարժման» առաջնորդի ձերբակալությունից հետո: Չնայած նրան, որ մենք համաձայն չենք ընդդիմության մի մասի ապակառուցողական և սադրիչ մարտավարության հետ, սադրանքներին ի պատասխան ընդդիմության ամենամեծ կուսակցության գրասենյակ ներխուժելը և նրա առաջնորդին ձերբակալելը ոչ մի կերպ օգտակար չէ և չի ապահովի ճգնաժամի լուծումը:
Փակուղային քաղաքական ճգնաժամը լուծելու համար Վրաստանի միակ ճանապարհը, որպեսզի չվտանգվեն իր եվրաատլանտյան նկրտումները, այն է, որ բոլոր կողմերը զերծ մնան բևեռացնող հռետորաբանությունից, ինչպես նաև գործողություններից, որոնք խորացնում են բևեռացումը: Անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր եկել են իշխանության, վրաց ժողովրդի օրինական նկրտումները վեր դասեն ցանկացած քաղաքական կարծիքից», – ասված է հայտարարության մեջ:
https://twitter.com/svenmikser/status/1364496734265757696?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1364496734265757696%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fsven-miqseri-da-marina-kaliurandi-ertobliv-ganckhadebas-avrceleben-aucilebelia-qartveli-khalkhis-legitimuri-miswrafebebi-nebismier-politikur-mosazrebaze-maghla-dadges%2F