Սուպերկլասիկոյից առաջ Ռոնալդուն վերադարձել է «Ռեալի» ընդհանուր խումբ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է թիմի ընդհանուր խումբ, հայտնում է AS-ը:
Դեկտեմբերի 22-ին կայացած մարզմանը Պորտուգալիայի հավաքականի ավագն աշխատել է առանց սահմանափակումների։
«Ռեալի» նախորդ 2 մարզումներին Ռոնալդուն աշխատել էր անհատական ծրագրով։ Աբու Դաբիում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղից հետո պորտուգալացի հարձակվողն ունեցել էր մկանային խնդիրներ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղին, որը կկայանա այսօր, դեկտեմբերի 23-ին Մադրիդում և կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 16:00-ին։
Հեղինակ -
Edgar Barsegyan