Սուպերկլասիկոյից առաջ Ռոնալդուն վերադարձել է «Ռեալի» ընդհանուր խումբ
Սուպերկլասիկոյից առաջ Ռոնալդուն վերադարձել է «Ռեալի» ընդհանուր խումբ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է թիմի ընդհանուր խումբ, հայտնում է AS-ը:

Դեկտեմբերի 22-ին կայացած մարզմանը Պորտուգալիայի հավաքականի ավագն աշխատել է առանց սահմանափակումների։

«Ռեալի» նախորդ 2 մարզումներին Ռոնալդուն աշխատել էր անհատական ծրագրով։ Աբու Դաբիում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղից հետո պորտուգալացի հարձակվողն ունեցել էր մկանային խնդիրներ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղին, որը կկայանա այսօր, դեկտեմբերի 23-ին Մադրիդում  և  կմեկնարկի Թբիլիսիի  ժամանակով 16:00-ին։