Սպիտակ Տանը հայտարարում են, որ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին կոչ է արել ազատել Ալեքսեյ Նավալնիին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին: Այս մասին հայտնում է «Ռոյտերը»:
Սպիտակ Տան մամուլի խոսնակի խոսքով, Բայդենը բարձրացրել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի ինքնիշխանությունը, 2020 թվականների ընտրություններին հնարավոր միջամտությունը, «Սոլարուինդսի» վրա լայնածավալ կիբերհարձակումը և Նավալնիին ազատ արձակելը:
Ըստ Ջեն Պսակիի, ԱՄՆ-ի նախագահ Բայդենը զերծ չի մնացել իր սեփական մտահոգությունները հայտնել Ռուսաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: