Սպիտակ տանը ընթանում է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի հանդիպումը

22:50, 13.11.2024

Սպիտակ տանը ընթանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Նրանք պետք է մտածեն լիազորությունների փոխանցման մասին։

Բայդենը շնորհավորել է ընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ և ասել, որ ակնկալում է իշխանության սահուն անցում հունվարին։

«Քաղաքականությունը կոշտ է, շատ դեպքերում դա այնքան էլ լավ աշխարհ չէ, բայց այսօր լավ աշխարհ է, ես դա շատ եմ գնահատում»,- ասել է Թրամփը։

Սա Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է հունիսին կայացած նախագահական հեռուստաբանավեճից հետո։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական ​​կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Նմանատիպ