Սպիտակ տան խոսնակ. Ջո Բայդենը չի ծրագրում որոշումներ կայացնել, որոնք կարող են հանգեցնել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական առճակատման

12:16, 31.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պլանավորում որոշումներ կայացնել, որոնք կարող են հանգեցնել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական առճակատման, – ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ երբ նախագահը որոշում է, թե ինչ ուղարկել Ուկրաինա, հաշվի է առնում երկու գործոն.

Ըստ Բեդինգֆիլդի, առաջինը ռազմական գնահատականներն են, թե որն է ամենաարդյունավետն ու ձեռնտու Ուկրաինայի զինված ուժերին:

Նրա մեկնաբանմամբ, երկրորդ գործոնն այն է, որ Բայդենը «չի ձգտում ուղիղ հակամարտության ԱՄՆ զինվորականների և Ռուսաստանի զինված ուժերի միջև»։

Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ «Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ծավալն ու մասշտաբն աննախադեպ է»։

«Մենք մշտական ​​քննարկումների մեջ ենք Ուկրաինայի հետ, թե ինչպես օգնել նրանց պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը, սակայն անվտանգության երաշխիքների մասին կոնկրետ մանրամասներ չկան, որոնց մասին ես կարող եմ խոսել այս պահին»,- ասել է Քեյթ Բեդինգֆիլդը։

Նմանատիպ