Սպիտակ տան ապարատի ղեկավար Մարկ Մեդոուսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Տեղեկությունը տարածում է «Ռոյտեր» գործակալույունը:
Մեդոուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ:
«Ռոյտերը» գրում է, որ Մեդոուսը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ներկա էր գտնվում նախընտրական հավաքներին և տարբեր հանրային միջոցառումներին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է 10 միլիոնին, մահացել է 236 հազար մարդ: